«Հրազդան» ՔԿՀ-ի անվտանգության աշխատակիցը դատապարտյալին կանչել է «ռազբորկայի»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱՆ «Հրազդան» ՔԿՀ-ում որպես անվտանգության ապահովման բաժնի առաջին կարգի մասնագետի գործողությունների մասով հարուցված քրեական գործը մտավ դատարան: Ինչպես տեղեկանում ենք, 2017թ- հունվարի 29-ին, ժամը 12.00-ի սահմաններում Էդգար Ասատրյանը «Հրազդան» ՔԿՀ-ում, հերթապահ ծառայություն կատարելիս մտել է 2-րդ մասնաշենքում գտնվող թիվ 19 խուց եւ դատապարտյալ Ալեն Մանուկյանից պահանջել է ներկայացնել նրա կողմից շահագործվող «ԱՅՖՈՆ 6 Ս» մոդելի բջջային հեռախոսը: Դատապարտյալը Մանուկյանը գրպանից հանել է հեռախոսը և դրել սեղանին, ինչից հետո ՀՀ ԱՆ «Հրազդան» ՔԿՀ-ում որպես անվտանգության ապահովման բաժնի առաջին կարգի մասնագետ Էդգար Ասատրյանը նրան առաջարկել է , որ ոչ ոքի որեւէ բան չի ասի հեռախոսի մասին, եթե իրեն վճարի 30.000: Արդյունքում դատապարտյալ Մանուկյանը համաձայնվում է, սակայն ինչպես ցույց է տալիս իրավիճակը ՔԿՀ-ի անվտանգության ավագ մասնագետին դատապարտյալը «քցում է», ասել է, թե այդպես էլ չի տալիս գումարը:

Արդյունքում 2017թ. հունվարի 31-ի առավոտյան Էդգար Ասատրյանն Ալեն Մանուկյանին կանչում է ռազբորկային, թե ուր է հեռախոսը դատապարտյալը ասում է, թե էլ չկա: Այստեղից էլ սկսվում է կռիվ կինոն, «Հրազդան» ՔԿՀ-ում որպես անվտանգության ապահովման բաժնի առաջին կարգի մասնագետ Էդգար Ասատրյանը վրեժխնդիր լինելու համար իրականությանը չհամապատասխանող զեկուցագիր է ներկայացնում Հրազդանի ՔԿՀ պետին` հայտնելով , թե թիվ 19 խցի դատապարտյալ Ալեն Մանուկյանի ձեռքին նկատել է արգելված իր հանդիսացող հեռախոս, պահանջել է, որ վերջինս այն հանձնի, սակայն նա հրաժարվել է` հայտարարելով, թե որևէ մեկին այն չի տալու:

Նշված զեկուցագրի հիման վրա «Հրազդան» ՔԿՀ-ի պետի հանձնարարականով աշխատակիցների կողմից անմիջապես խուզարկության է ենթարկվել Ալեն Մանուկյանի թիվ 19 խուցը, սակայն բջջային հեռախոս չի հայտնաբերվել: Իսկ ահա ավելի ուշ բացահայտվում է իրական պատմությունը: Եվ ահա այս ամենի արդյունքում ՔԿՀ-ի անվտանգության աշխատակից Մանուկյանը հայտնվել է ամբաստանյալի աթոռին: Գործը քննվում էր Հատուկ քննչական ծառայությունում, նախաքննությունը ավարտվել է եւ այ ուղարկվել է դատարան:




Լրահոս