«Գլենդել Հիլզ»-ը Երևանի քաղաքապետարանին ունեցած պարտքը չի մարել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բազմաբնակարան շենքերի կառուցմամբ զբաղվող «Գլենդել հիլզ» ընկերությունը գումար է պարտք Երեւանի քաղաքապետարանին: ArmLur.am-ը տեղեկացավ, որ վերոնշյալ ընկերությունը Երեւանի քաղաքապետարանին պարտք է 1 մլն 755 հազար դրամ: Իսկ թե երբ է պատրաստվում «Գլենդել Հիլզ»-ը քաղաքապետարանին վճարել իր պարտքը, դեռեւս հայտնի չէ: Քանի որ ընկերությունը բացի քաղաքապետարանին պարտք է նաեւ «Հայաստան էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին եւ մինչեւ հիմա դեռ չի մարել այն:

Դեռևս 2015-ի մայիսի 5-ին «Գլենդել հիլզին» սնանկ ճանաչելու պահանջով դատարան էր դիմել ՀԷՑ-ը` պահանջելով բռնագանձել ավելի քան 138 մլն դրամ: Եվ 2015-ի դեկտեմբերի 22-ին դատարանը բավարարել էր ՀԷՑ-ի պահանջը` ընկերությանը սնանկ ճանաչելով: Սակայն դա էլ չօգնեց, որ «Գլենդել հիլզը» մարի ՀԷՑ-ին ունեցած պարտքը: Ի դեպ, այժմ ընկերությունը գտնվում է լուծարման գործընթացում:




Լրահոս