ՊԵԿ-ում կադրային փոփոխությունները շարունակվում են. ով ինչ պաշտոն կստանա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով, շարունակվում են կադրային նշանակումներն ու կրճատումները Պետական եկամուտների կոմիտեում: Մասնավորապես, նորաստեղծ Հարկ վճարողների սպասարկման վարչության պետ է նշանակվել Ֆինանսահաշվային վարչության պետ-գլխավոր հաշվապահ Հովիկ Հովհաննիսյանը: Մյուս նորաստեղծ ստորաբաժանումը` Փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչությունը կգլխավորի Կենտրոնի հարկային տեսչության պետ Դավիթ Դավթյանը:

Օրեր առաջ էլ ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանի նոր հրամաններով փոփոխություններ էին կատարվել Երևանի հարկային տեսչություններում։ Փոխվել է նաև Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության պետը, ներկայումս այս պաշտոնն է զբաղեցնում Արաբկիրի հարկային տեսչության նախկին պետ Արմեն Սաֆարյանը։

 




Լրահոս