ԵԼՔ դաշինքի առաջնորդները հանդիպել են ՀՀ-ում ԱՄՆ Արտակարգ և Լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 14-ին ԵԼՔ դաշինքի առաջնորդներ, ՀՀ ԱԺ պատգամավորներ Էդմոն Մարուքյանը, Արամ Սարգսյանը, Նիկոլ Փաշինյանը  և դաշինքի Երևանի ավագանու խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը Լուսավոր Հայաստան Կուսակցության գրասենյակում հյուրընկալել են  ՀՀ-ում ԱՄՆ Արտակարգ և Լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին, քաղաքական հարցերով պատասխանատու Ռուբեն Հարությունյանին և քաղաքական հարցերով մասնագետ Լիլիթ Օհանյանին։ Դաշինքի առաջնորդները ներկայացրել են դաշինքի առաջիկա անելիքները։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև մի շարք ներքաղաքական հարցեր։

Զրույցում դեսպանը նշել է. «Շնորհավորում եմ հայ ժողովրդի վստահությանն արժանանալու և թե՛ Ազգային ժողովում, թե՛ Երևան քաղաքի ավագանու կազմում տեղեր զբաղեցնելու համար: Ընդդիմության մեջ կառուցողական դերակատարում ունենալը մեծ պատասխանատվություն է՝ երկյուղալի  մարտահրավերներով, սակայն ժողովրդավարական գործընթացի և արդյունավետ քաղաքական գործունեության համար պահանջվում է ձեր եռանդն ու ներգրավվածությունը՝ ի շահ  Հայաստանի ժողովրդի և Երևան քաղաքի բնակիչների: ԱՄՆ կառավարությունն ու ԱՄՆ դեսպանությունը պատրաստ են ուժերի ներածի չափով աջակից լինել»:

ԵԼՔ դաշինք




Լրահոս