Նախագահի աշխատակազմը կրճատվել է 27-ով, ավտոմեքենաները` 15-ով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստում բյուջեում վերաբաշխում կատարվեց, որի անհրաժեշտությունն առաջացել էր մի շարք հանգամանքներից ելնելով: Նախ Հայասատանի Հանրապետության նախագահի 2017 թվականի մայիսի 18-ի ՆԿ-82-Ն կարգադրությամբ աշխատակազմի աշխատողների ընդհանուր թիվը փոխվել է, որի արդյունքում աշխատողների քանակը նվազել է 27 հաստիքային միավորով, ինչպես նաև կրճատվել է ծառայողական ավտոմեքենաների քանակը` 15 միավորով:

Հարկ է նշել նաև, որ կառավարության 2017 թվականի մարտի 23-ի ««Ազնավուրը» հիմնադրամին գույք նվիրաբերելու մասին» N 273-Ա որոշմամբ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությանն ամրացված` Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող Երևան քաղաքի Անտառային փողոցի N 11/4 հասցեում գտնվող Շառլ Ազնավուրի տուն-թանգարանը և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասը նվիրաբերվել է «Ազնավուրը» հիմնադրամին, որով պայմանավորված «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի նախահաշվում և հաստիքացուցակում կատարվել են համապատասխան փոփոխություններ:

Համաձայն վերը նշվածի` Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմին 2017 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցներից 50,178.2 հազ. դրամն անհրաժեշտ է ուղղել Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդ:




Լրահոս