Ինձ էլ երբեմն փորձում են խաբել. Պուտինի հետ ուղիղ կապն ավարտվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ավանդական «ուղիղ կապը» ռուսաստանցիների հետ ավարտվել է։ Նա հայտարարել է, որ ինքն էլ է մարդ, և իրեն երբեմն փորձում են խաբել։

«Ես կարծում եմ՝ այստեղ նստածներից յուրաքանչյուրը նման փորձ ունի, երբ նրան փորձել են խաբել: Չի լինում այնպես, որ մեզ փորձած չլինեն խաբել: Եվ ես էլ մարդ եմ, և ինձ էլ երբեմն փորձում են խաբել»,-հարցերից մեկին ի պատասխան նշել է նա:

ТАСС-ը  հայտնում է, որ նա պատասխանել է մոտ 70 հարցի, իսկ միջոցառումը տևել է 3 ժամ 56 րոպե: Անցած տարի միջոցառումը տևել էր 3 ժամ 40 րոպե:

Հավելենք, որ սա արդեն 15-րդ «ուղիղ գիծն» էր: Բնակիչների հետ շփման այս ձևաչափը սկսել է կիրառվել Պուտինի պաշտոնավարման առաջին ժամկետում: Այսօր տրված հարցերի մեծ մասը վերաբերել է սոցիալական խնդիրներին, առողջապահությանը, աշխատավարձերին:




Լրահոս