Ինչու է Երևանի կենդանաբանական այգու տնօրինությունը թանկ անվտանգություն նախընտրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի կենդանաբանական այգին այս տարեսկզբին պայմանագիր է կնքել «Լեգիոն Ե.Ս.Է.» ընկերության հետ եւ ձեռք բերել անվտանգության ծառայության աշխատանքներ: Ըստ այդմ` Երեւանի քաղաքապետարանը 23 մլն 90 հազար դրամ հատկացրել է ընկերությանը` այգում արտակարգ իրավիճակների կանխման, կենդանիների անվտանգության ապահովման համար եւ այլն:

Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այգու անվտանգության ծառայության աշխատանքների ձեռքբերման համար հայտարարված մրցույթին մասնակցել է մի քանի ընկերություն` «Պահապան», «Սիլլեր», «Լեգիոն Ե.Ս.Է», «Ար Մոբիլ» եւ ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունը: Ու թեեւ «Պահապան»-ը եւ «Սիլլեր»-ը համեմատաբար ցածր գին են առաջարկել, բայց այգու ղեկավարությունը պայմանագիրը կնքել է թանկ գին առաջարկած «Լեգիոն Ե.Ս.Է.»-ի հետ՝ համաձայնելով վճարել 23.9 մլն դրամ: Մինչդեռ «Պահապան»-ը առաջարկել է 21 մլն 888 հազար դրամ, «Սիլլեր»-ը` 22 մլն 188 հազար դրամ, «Ար Մոբիլ»-ը` 28 մլն 200 հազար դրամ, ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունը` 36 մլն դրամ:




Լրահոս