Հարց քաղաքացիներից՝ ի՞նչ պետք է անել վթարի դեպքում ապահովագրական հատուցում ստանալու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք, եթե վթար է տեղի ունեցել, ապա ապահովագրական հատուցում ստանալու համար ի՞նչ պետք է անել, ինչպե՞ս դիմել հատուցման տրամադրման համար:

Սուրեն Մովսիսյան (38 տարեկան, առաքիչ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ ապահովագրական հատուցում ստանալու համար պետք է դիմել՝

1. Ապահովագրական հատուցում ստանալու համար պատահարում ներգրավված ավտոտրանսպորտային միջոցներից որեւէ մեկի Ապահովադիր չհանդիսացող վարորդ-տուժողը՝ իրավունք ունի դիմելու տվյալ ավտոտրանսպորտային միջոցի վերաբերյալ պատահարի պահին գործող ԱՊՊԱ պայմանագիր կնքած Ապահովագրողին, վերջինի բացակայության դեպքում՝ տվյալ պատահարում ներգրավված ավտոտրանսպորտային միջոցների վերաբերյալ պատահարի պահին գործող ԱՊՊԱ պայմանագիր կնքած Ապահովագրողներից ցանկացածին՝ տուժողի նախընտրությամբ, իսկ վերջինների բացակայության դեպքում՝ Բյուրոյին:

2. Ապահովագրական հատուցում ստանալու համար տուժողն անձամբ կամ ներկայացուցչի միջոցով ներկայացնում է դիմում եւ Բյուրոյի կանոններով նախատեսված փաստաթղթերը:

3. Եթե տուժողն ունի ՀՀ տարածքում գործող որեւէ ապահովագրական ընկերության հետ կնքված եւ գործող ԱՊՊԱ պայմանագիր, ապա նրա կամ նրա իրավահաջորդի պահանջով այդ ապահովագրական ընկերությունը պարտավոր է անվճար գործել որպես տուժողի ներկայացուցիչ ապահովագրական հատուցում ստանալու համար սույն օրենքով սահմանված գործընթացում, բացառությամբ այն դեպքերի, երբ տուժողը եւ վնաս պատճառած անձը ԱՊՊԱ պայմանագիրը կնքել են միեւնույն ապահովագրական ընկերության հետ:

4. Եթե տուժողը եւ վնաս պատճառած անձը ԱՊՊԱ պայմանագիրը կնքել են միեւնույն ապահովագրական ընկերության հետ, կամ եթե տուժողը ապահովագրական պատահարը տեղի ունենալու պահին հետիոտն կամ ուղեւոր է եւ չունի ՀՀ տարածքում գործող որեւէ ապահովագրական ընկերության հետ կնքված եւ գործող ԱՊՊԱ պայմանագիր ապա տուժողի պահանջով Բյուրոն պարտավոր է անվճար գործել որպես տուժողի ներկայացուցիչ ապահովագրական հատուցում ստանալու գործընթացում:

Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հավելենք, որ եթե տուժողը հանդիսանում է նաեւ Ապահովադիր, ապա նա պետք է հատուցման համար դիմի իր հետ ԱՊՊԱ պայմանագիր կնքած ապահովագրական ընկերությանը: Իսկ ընդհանրապես, ԱՊՊԱ-ները վաղուց լցրել են մարդկանց համբերության բաժակը:




Լրահոս