Իգնատի Առաքելյանի դրամական միջոցները մի քանի անգամ ավելացել են. ինչ ճանապարհով է հասցրել այսպես հարստանալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի դրամական միջոցները մի քանի անգամ ավելացել են: Այսպես, նրա դրամական միջոցները անցած տարվա ընթացքում կազմել են 47 մլն 888 հազար դրամ, 150 հազար դոլար, 47 հազար եվրո: Իսկ որպես եկամուտ գյուղնախարարը հայտարարագրել է երկու վայրից ստացած աշխատավարձը մոտ 200 մլն դրամի չափով, տրված փոխառությունների դիմաց ստացած 755 հազար դրամ տոկոսը, հատուցումը եւ վաճառած գույքի դիմաց ստացած 47 հազար եվրոն:

Անցած տարեվերջին նրա փոխառության գումարը կազմել է 50 հազար դոլար: Բացի այս, գյուղնախարարը անցած տարվա ընթացքում 1027 եվրոյով ձեռք է բերել արժեթուղթ, որն էլ 47 հազար եվրոյով այն օտարել է:
Ըստ պաշտոնական հայտարարագրի Հայաստանի թիվ մեկ գյուղատնտեսը ունի անհատական բնակելի մեկ տուն, երկու բնակարան: Տեղեկացնենք, որ պաշտոնը ստանձնելիս Իգնատի Առաքելյանի դրամական միջոցները կազմել են 21 մլն 765 հազար դրամ, 71 հազար 950 դոլար եւ 77 հազար 775 եվրո: Իսկ որպես եկամուտ հայտարարագրած աշխատավարձը 63 մլն 817 հազար դրամ: Հետաքրքրիր է, թե ինչ ճանապարհով է գյուղնախարարը հասցրել կարճ ժամանակահատվածում այսպես հարստանալ: Գուցե հանրության հետ կիսվի իր այս հաջողություններով: Փոխարենը գյուղացուն խորհուրդ է տալիս գյուղատնտեսությամբ չզբաղվել:




Լրահոս