Ադրբեջանը պարզապես ցանկանում է իմանալ հնարավորի սահմանը. ռուս քաղաքագետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկվանից կրկին լարվել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանը, որի հետևանքով, ըստ պաշտոնական հաղորդագրության, ունենք չորս զոհ, իսկ երկու վիրավոր էլ Ստեփանակերտից տեղափոխվել են Երևան: Սահմանային լարվածության շուրջ ArmLur.am-ը զրուցել է ռուս քաղաքագետ Ալեքսանդր Սկակովի հետ:

– Պարո′ն Սկակով, Ադրբեջանը սահմանին կրկին դիմել է ագրեսիայի, որի հետևանքով հայկական կողմը չորս զոհ ունի: Ի՞նչ է ուզում ցույց տալ Ադրբեջանն այս պահվածքով:

– Անսպասելի գործողություններ չեն եղել, մշտապես կատարվող քայլեր են: Սակայն բոլոր տեսություններով, աժմ լուրջ պատերազմ պետք չէ սպասել: Սակայն այդպիսի լուրջ պրովակացիաներն անխուսափելի են, դրանք կլինեն մշտապես: Նման կերպ Ադրբեջանը փորձում է մշտապես լարվածության մեջ պահել տարածաշրջանն ու հասկանալ սեփական հնարավորությունները: Սակայն դա չի նշանակում, որ լայնամասշտաբ գործողություններ հնարավոր են:

– Ինչո՞ւ եք կարծում, թե ապրիլյան դեպքերը չեն կրկնվի:

– Դրա համար մի քանի պատճառներ կան: Նախ վերջին շրջանում ձեռք բերված պայմանավորվածությունները: Երկրորդ` այժմ Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները լավ են և վերջինս պրովակատորի դերում հանդես չի գա: Երրորդ`  աժմ բոլոր գլխավոր խաղացողների համար անընդունելի է պատերազմի վերսկսումը:

– Այդ դեպքում ինչո՞ւ են նրանք շարունակաբար այդպիսի սադրանքների դիմում:

– Նախ պատերազմի վերսկսումը ձեռնտու չէ հենց Ադրբեջանին, քանի որ նաև տնտեսական ճգնաժամի պատճառ կհանդիսանա: Իսկ այսպիսի սադրանքների դիմելով` Ադրբեջանը ցանկանում է իմանալ հնարավորի սահմանը, այսինքն` ինչի կարող են հասնել: Այդպիսի պրովակցիաները մշտական բնույթ են կրում, սակայն այն պատերազմի չի բերի: Ապրիլյան դեպքերի ժամանակ հայ փորձագետները կարծում էին, թե պատերազմ չի լինի, սակայն մենք նման տեսակետներ հայտնում էին և այդպես էլ եղավ: Իսկ հիմա Ադրբեջանը պարզապես ցանկանում է իմանալ հնարավորի սահմանը:

զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը




Լրահոս