Այսօր Արցախից ևս մեկ զինծառայող է տեղափոխվել «Մուրացանի» զինհոսպիտալ. նրա վիճակը ծանր է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր «Մուրացանի» զինվորական կլինիկական կենտրոնական հոսպիտալ է տեղափոխվել հունիսի 17-ին Արցախում վիրավորված ևս մեկ զինծառայող: Նա ժամկետային զինծառայող Զաքարյան Յուրին է, ով գտնվում է հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքում: Յուրի Զաքարյանը դեռ գիտակցության չի եկել, իսկ նրա վիճակը ծանր է:

Բացի նրանից, հոսպիտալում է գտնվում նաև զինծառայող Արմեն Վարդանյանը, ով նույնպես վիրավորվել էր հունիսի 17-ին: Նրա վիճակը գնահատվում է կայուն:




Լրահոս