Ինչ նորությունով է վերադառնում 4 տարբերակը. ով է միանում խմբին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«4 տարբերակ» խմբի  վերադարձի, խմբի նոր անդամի, ինչպես նաեւ նոր տեսահոլովակի մասին ArmLur.am-ը զրուցել է 4 տարբերակ խմբի անդամ Քնարիկ Զաքարյանի հետ:

«Մեր հին կազմին է միացել մեր ընկերուհի Լուիզա Նավասարդյանը, որի հետ Ձախ Հարութի համերգին նրա երգացանկից մի երգ ներկայացրեցինք, իհարկե Հարութի համաձայնությամբ»,-ասաց նա:

Քնարիկի  խոսքով՝ խումբն իր երկրպագուներին կներկայանա նոր տեսահոլովակով`  «Լիքը-լիքը» երգի հիման վրա: Երգի խոսքերի հեղինակն Ավետ Բարսեղյանն է, իսկ  երաժշտության հեղինակը Վահրամ Պետրոսյանն է:

«Կլինեն նոր երգեր, նոր ֆոտոսեսիաներ, եւ  այլ նորություններ»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ «4 տարբերակը» կվերադառնա տարիներ առաջ իրենց գործունեության վերջին շրջանի կազմով ՝ Գոհար Ջավուկցյանն, Քնարիկ Զաքարյանը, Լուիզա Նավասարդյանը եւ Նարինե Մկրտումյանը:

Լիդա Եղիազարյան




Լրահոս