ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ վիճակում են գտնվում վիրավոր զինվորները. նրանցից մեկի կյանքին վտանգ է սպառնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս պահին «Մուրացանի» զսինվորական հոսպիտալում են գտնվում երկու ժամկետային զինծառայողներ, որոնք վիրավորվել են հունիսի 17-ին: Նրանցից մեկն այսօր է տեղափոխվել հոսպիտալ և վիճակն էլ ծանր է: Այս մասին այսօր զինվորական հոսպիտալում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինհոսպիտալի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Գայանե Հովհաննիսյանը:

«Այսօր տեղափոխվածի վիճակը ծայրահեղ ծանր է, գիտակցությունը բացակայում է, արհեստական շնչառության ապարատին է միացված: 1997թ.-ին ծնված Արմեն Վարդանյանը ականի պայթյունից գլխի շրջանում է վիրավորում ստացել: Գիտակցությունը տեղն է, նա գիտակցություն է ունեցել նաեւ տեղափոխման օրը, ինքնուրույն շնչում է, կոնտակտի մեջ է մտնում», -նշեց նա:

Մանրամասները՝  ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս