Տուլայում վթարի ենթարկված միկրոավտոբուսը պատկանել է օրեր առաջ հիմնադրված ընկերության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Օրերս վթարի է ենթարկվել Հայաստանից Ռուսաստան ուղեւորափոխադրում իրականացնող հերթական միկրոավտոբուսը: Այս անգամ վթարը եղել է Տուլայի շրջանում. Հայաստանից ուղեւորված միկրոավտոբուսը բախվել է «Կամազ» բեռնատար մեքենային: Միջադեպի հետեւանքով, բարեբախտաբար, զոհեր չեն եղել, իսկ վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ տրանսպորտի նախարարության տրանսպորտի տեսչության պետի տեղակալ Դավիթ Մելքոնյանից պարզեց, որ ուղեւորափոխադրումն իրականացվել է ոչ կանոնավոր, միկրոավտոբուսը պատկանել է ընդամենը օրեր առաջ հիմնադրված «Քոչար տուր» ՍՊԸ-ին:

Սակայն նախարարության պաշտոնյային ՍՊԸ-ից հայտնել են, որ ուղեւորափոխադրումն իրենք չեն իրականացրել, այլ մեքենան ժամանակավոր օգտագործման են տվել ուրիշին: Նկատենք, որ նման միջադեպերը սկսել են պարբերական բնույթ կրել: Բանն այն է, որ վարորդներն ավելի քան 20-24 ժամ ճանապարհ են անցնում (շատ հաճախ` անքուն), եւ վթարները նրանց հոգնածության, երբեմն նաեւ մեքենայի անսարքության հետեւանքով են լինում: Ու ժամանակն է, որ պետությունն այս ոլորտում որոշակի կարգավորումներ մտցնի, «հետվիրահատական» միջամտություններն այլեւս անիմաստ են»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս