Գյուղացիները պայքարում են կարկուտի դեմ, իսկ գյուղատնտեսության նախարարությունը պետբյուջեի հաշվին նարդի է գնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը բավականին հետաքրքիր գնումներ է կատարել պետական միջոցներով: Մասնավորապես գյուղատնտեսության նախարարությունը գնել է կոնյակ, շամպայն, գինի: Ըստ այդմ`գյուղացիների խնդիրներով զբաղվող այս գերատեսչությունը գնել է 4 հատ 0.5 լ տարողությամբ «Նաիրի» կոնյակ, 3 հատ հայկական շամպայն եւ 5 հատ «Կարաս» գինի:

Ընդհանուր ալկոհոլային խմիչքների համար նախարարությունը պետական միջոցներից ծախսել է մոտ 150 հազար դրամ: Բացի այս, գյուղատնտեսության նախարարությունը մայիսի 24-ին գնել է նաեւ մեկ հատ «Գառնի» նարդի, որի դիմաց վճարել է 38 հազար դրամ: Թե ում համար են այս խմիչքներն ու նարդին, պաշտոնական փաստաթղթում նշված չէ: Միայն նկատենք, որ գյուղատնտեսության նախարարը այս ընթացքում գյուղացու կողքին կանգնելու փոխարեն պետական միջոցներով նարդի ու կոնյակ է գնում եւ նվիրում:




Լրահոս