ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գևորգ Մարտիրոսյանը՝ նոր տեսահոլովակի և առաջիկա ծրագրերի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգիչ Գեւորգ Մարտիրոսյանի հետ ArmLur.am-ը զրուցել է «Ամենասիրուն» երգի հիման վրա նկարահանված նոր տեսահոլովակի ստեղծման, ինչպես նաև իր առաջիկա ծրագրերի մասին:

«Տեսահոլովակը նկարահանվել է Մոսկվայում, երկու օրվա ընթացքում: Մեղեդային ստեղծագործության  խոսքերի հեղինակը ընկերս է ՝ Վիգեն Գեւորգյանը, իսկ հոլովակի ռեժիսորն է Արսեն Երեմյանը: Կարծում եմ, որ նկարահանվել է պուպուշ, երգին համապատասխան տեսահոլովակ»,- ասաց նա:

Խոսելով առաջիկա ծրագրերի մասին` երգիչը հայտեց, որ նոր է վերադարձել հայրենիք հյուրախաղերից. «Համերգային ծրագրեր Հայաստանում դեռ չեմ պլանավորում, բայց աշնանը կրկին սպասվում են համերգային շրջագայություններ»:

Լիդա Եղիազարյան




Լրահոս