ՖՈՏՈ. Ինչ է պատմում Ձեր մասին ծննդյան օրը. հետաքրքիր «բացահայտումներ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տոտեմային կենդանին քո անհատականության խորհրդանիշն է: Այն ոչ միայն պաշտպանում կամ օգնում է մարդուն ողջ կյանքիր ընթացքում, այլև օժտում բնավորության որոշակի գծերով: Ծննդյան օրի շնորհիվ իմանալով քո տոտեմային կենդանուն, դու կկարողանաս ավելի խորությամբ իմանալ քո ուժեղ և թույլ կողմերը:

Շուն

1-3 ապրիլ, 15-20 հունիս, 10-15 հուլիս, 28-30 սեպտեմբեր, 1-16 դեկտեմբեր

Բարեսրտությունն ու հավատարմությունը ձեր հիմնական գծերն են: Շրջապատող մարդիկ հեշտությամբ վստահում են ձեզ, չէ որ դուք վստահելի մարդու հեղինակություն ունեք, Եթե կան մաքուր և անկեղծ մարդիկ, ապա նրանցից մեկը դու ես: Համեստություն, պարզություն, պատասխանատվություն, ահա այն գծերը, որոնց համար ծանոթ մարդիկ ձեզ հարգում են:

Մուկ

10-28 հունվա, 16-23 մարտ, 15-26 ապրիլ, 1-3 հունիս, 1-9 հուլիս, 16-26 օգոստոս

Փոքր տարիքում ձեզ շատ են երես տվել և դուք հաճախ չեք լսել մայրիկին: Ձեզ կարող են անվանել խմբի հոգի, չէ որ դուք շատ հետաքրքիր անձնավորություն եք և շրջապատող մարդկանց դժվար է դա չնկատել:

Առյուծ

25-31 հունվար, 13-15 մարտ, 22-31 մայիս, 1-16 նոյեմբեր

Դուք ամենևին էլ  գիշատիչ չեք այս աշխարհում: Ձեզ կարող ենք անվանել բարի և խաղաղասեր անձնավորություն: Կոնֆլիկտներն ու սկանդալներն իսկապես ձեզ համար չեն: Դուք շատ եք սիրում կոմպլիմենտներ ստանալ և ուրախությամբ պատասխանում եք դրան:

Կատու

1-5 փետրվար, 24-31 մարտ, 25-30 հունիս, 27-31 հուլիս, 15-27 սեպտեմբեր, 17-30 նոյեմբեր

Ձեզ ճանաչող յուրաքանչյուր մարդ կարող է գրավիչ համարել ձեզ: Բնատուր շարմ է պարունակվում ձեր մեջ, որն էլ գրավում է մարդկանց: Ձեզ հետ հեշտ և ուրախ է, չէ որ ճիշտ պահին կատակել ոչ բոլորը կարող են: Շատ հաճախ դուք գերադասում եք մենակությունը, քան աղմկոտ միջավայրը:

Կրիա

15-21 փետրվար, 27-30 ապրիլ, 4-14 հունիս, 26-31 օգոստոս

Ձեր մեջ առաջին հերթին բարոյական արժեքներ կան: Դուք գնահատում եք աշխարհը, հոգեկան հարմարավետությունը, հանգստությունը: Մարդիկ ձգտում են դեպի ձեզ, քանի որ դուք ճառագում եք բարությամբ և սիրում եք ներել: Դուք շատ շռայլ եք, միշտ սիրում եք օգնել մարդկանց՝ առանց դրա դիմաց որևէ բան խնդրելու:

Աղավնի

6-14 փետրվար, 14-21 մայիս, 16-26 հուլիս, 1-14 սեպտեմբեր, 26-31 սեպտեմբեր

Այս օրերին ծնված մարդիկ իսկական լավատեսներ են: Թվում է՝  ոչ ոք չի կարող նրանց հունիս հանել: Նրանց յուրահատկություն է տրված ՝ ցանկացած իրավիճակում մնալ նույնը:

Հովազ

22-28 փետրվար, 4-14 ապրիլ, 28-31 հոկտեմբեր

Դուք չեք տրվում մանիպուլյացիաների և պրովակացիաների: Այդ հարցում ձեզ օգնում է հաստատակամությունը: Ձեր բասական գծերը ագահությունն ու բամբասկոտություն են: Սակայն դրանք ևս խելամիտ են դրսևորվում:

Կապիկ

1-12 մարտ, 1-13 մայիս, 21-24 հունիս, 1-15 օգոստոս, 1-15 հոկտեմբեր, 17-25 դեկտեմբեր

Էներգիան ձեր մեջ անվերջ է: Դուք վարում են ակտիվ կյանք, չեք սիրում նստել և սպասել: Ձեզ հետ հեշտ է շփվել, կարող եք պահել ցանկացած խոսակցություն:




Լրահոս