Խոշոր ավտովթար Գյումրիում. 25-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է գազատար խողովակին. shamshyan.com

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

shamshyan.com-ը գրում է. «Երեկ՝ հունիսի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 22:10-ի սահմաններում Գյումրի քաղաքի սկզբնամասում՝ Շիրակ օդանավակայանի խճուղում՝ Գյումրի քաղաքի Շահումյան փողոցի բնակիչ, 25-ամյա Կարեն Ֆիդանյանը իր վարած Mercedes մակնիշի 35 FO 455 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին և մոտ 30մ գլորվելով՝ հայտնվել գետակում»:

Կայքի փոխանցմամբ` վթարի հետևանքով վարորդ Կ. Ֆիդանյանը, ուղևորներ, Գյումրի քաղաքի Շահումյան փողոցի բնակիչներ, 21-ամյա Վաչագան Ֆիդանյանը և 21-ամյա Վաղինակ Ֆիդանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գյումրու հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:




Լրահոս