«Ազիզյաններ» սիթքոմը կունենա 3-րդ եթերաշրջան. ինչ է մանրամասնում Կարգին Հայկոն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշնանը սպասվում է սիրված «Ազիզյաններ» սիթքոմի երրորդ եթերաշր ջանը: Այս մասնի  ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց դերասան Հայկ Մարությանը (Կարգին Հայկո):

«Հեռուսատադիտողների արձագանքներից ելնելով կարող եմ ասել, որ շատ սպասված  և սիրված  սիթքոմ է: Վստահ կարող եմ ասել, որ երկրպագուների բանակը կբազմապատկվի. շուտով կցուցադրվի նաև ընդհանուր ցանացով, ոչ թե միայն «Ucom»-ով, ինչպես նաև  կցուցադրվի համացանցով՝ սփյուռքահայերի համար»:

Հարցին՝ «Ազիզյաններ» սիթքոմին ներկայացում լինելու է, թե ոչ:  Վերջինս պատասխանեց. «Դրանք տարբեր բաներ են,  երբեք չեմ կարող դրանք միմյանց հետ կապել: Ներկայացումը, ֆիլմը կամ սիթքոմը  մտածվում է զրոյից, եթե զգանք, որ կարիք կա միմյանց կապելու` կկապենք»:

Իսկ թե նոր համագործակցություն այլ դերասանական կազմի հետ կլինի արդյոք, դեռևս պարզ չէ:

Լիդա Եղիազարյան




Լրահոս