Սպիտակում նախարարին տեղեկացվել է, որ «Առողջ աչքեր» ծրագրի շրջանակում կատարվել է 40 անվճար վիրահատություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը մարզպետ Արթուր Նալբանդյանի ուղեկցությամբ երեկեղել է Վանաձորի բժշկական համալիրի շինհրապարակում։ Նախարարը շրջել է կառուցվող մասնաշենքերում, ծանոթացել իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին և որակին։

Նախարար Ալթունյանը հենց տեղում մասնագետների հետ քննարկել է բազմապրոֆիլ արդիական բժշկական կենտրոնի արդյունավետ կառավարմանը, կազմակերպվող ծառայությունների որակիապահովմանը, ինչպես նաև համալիրի պահպանման ծախսերը նվազագույնին հասցնելուն վերաբերող հարցեր։
Այնուհետև նախարարը Հայկական ակնաբուժական ծրագրի համակարգող Նունե Եղիազարյանի ուղեկցությամբ այցելել է Սպիտակի բժշկական կենտրոն։ Չնայած ուշ ժամին,շարունակվում էին աչքի կատարակտի անվճար վիրահատությունները թե՛ Հայկական ակնաբուժական նախագծի «Լույս հայի աչքին», թե՛ ՀՀ առողջապահության նախարարության նախաձեռնությամբ մեկնարկած «Առողջ աչքեր» ծրագրի շրջանակում։

Բոլոր, այդ թվում` խորացված հետազոտությունները և վիրահատություններն իրականացվում են Հայկական ակնաբուժական նախագծի կողմից նվիրաբերված սարքավորումներովհագեցած բաժանմունքում։ Ավելին` նախագծի վիրահատող բժիշկը իր փորձը հաղորդել է Սպիտակի բժշկական կենտրոնի մասնագետներին։
Լևոն Ալթունյանին տեղեկացրել են, որ նախարարության «Առողջ աչքեր» ծրագրի շրջանակում արդեն վիրահատվել է 40 մարդ։




Լրահոս