ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. 57-ամյա վարորդը բախվել է բետոնե արգելապատնեշին. կա վիրավոր. shamshyan.com

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

shamshyan.com-ը գրում է. «Երեկ՝ հունիսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10։15-ի սահմաններում Արագածոտնի մարզի Արագածավան գյուղի բնակիչ՝ 57-ամյա Արծվիկ Նիկողոսյանը Թալին-Դաշտադեմ ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում իր վարած Lada Kalina մակնիշի 08 ՕՕ 608 համարանիշի ավտոմեքենայով բախվել է բետոնե արգելապատնեշին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Նիկողոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Թալինի բժշկական կենտրոն։ Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ տեսուչ Հովհաննիսյանի գլխավորությամբ»:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:




Լրահոս