Որտեղ է պատրաստվում անցկացնել իր մեղրամիսը երգիչ Մհերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս տեղի է ունեցավ երգիչ Մհերի պսակադրության արարողությունը: Երգչի ընտրյալը Երեւանի Մշակույթի քոլեջի դասախոս է։

Մարիամ Աստվածածին եկեղեցու բակում  է ընթացել երգիչ Մհերի և Արմինեի զագսի արարողությունը։

ArmLur.am-ի հետ զրույցում երգչի պրոդյուսեր Գեորգի Հարությունյանը հայտնեց, որ զույգը դեռ մեղրամսի չի մեկնել. «Նրանք 10 օրով կմեկնեն Իսրայել, որտեղ ուխտ կկատարեն դեպի Հիսուսի գերեզմանատուն»:

Պրոդյուսերի խոսքով՝ երգչի ստեղծագործական կյանքում դադար չի լինելու. «Մհերն այս պահին զբաղված է քոլեջի դասերով, և նշեմ, որ նրա սանը ներկայացնում է «Սլավյանսկի բազար» միջազգային մրցույթը, ինչպես նաև առաջիկայում պատրաստվում է մենահամերգի»:

Լիդա Եղիազարյան




Լրահոս