Այսօր Զինեդին Զիդանի ծննդյան օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ֆրանսիացի հայտնի ֆուտբոլիստ Զինեդին Զիդանի ծննդյան օրն է: Հանդես է եկել «Կանն», «Բորդո», «Յուվենտուս», «Ռեալ Մադրիդ» ակումբներում և Ֆրանսիայի ազգային հավաքականում։ 1998 թվականի աշխարհի և 2000 թվականի Եվրոպայի չեմպիոն։ Ֆուտբոլային կարիերան ավարտել է 2006 թվականին։

2009 թվականի հունիսի 1-ից մինչև 2011 թվականը եղել է «Ռեալ Մադրիդի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի օգնական։ 2011 թվականի մայիսից մինչև 2012 թվականը եղել է Մադրիդի Ռեալի սպորտային տնօրենը, իսկ երբ թիմը լքեց Խորխե Վալդանոն: 2012 թվականի ամռանը նա թողեց տնօրենի աշխատանքը և դարձավ արքայական ակումբի գլխավոր մարզչի՝ Կառլո Անչելոտտիի օգնական։

Զիդանը տեղափոխվեց Ռեալ 2001 թվականի ամռանը, ռեկորդային՝ 75 միլիոն եվրոյով։ Հարմարվումը նոր միջավայրին երկար տևեց Զիդանի համար, նա երկար ժամանակ իր սովորական խաղն էր փնտրում, և այդ ընթացքում նա գոլեր էր խփում։ Մի քանի տուրից հետո նա նույնիսկ լավագույն ռմբարկուների ցանկում էր, չնայած լավ խաղով ոչ նա էր փայլում այդ ժամանակ, ոչ էլ թիմը։ Գլխավոր մարզիչը՝ Վիսենտե դել Բոսկեն, ստիպված եղավ փոխել Ռեալի տակտիկական սխեման և Զիզուի համար ավելի օպտիմալ տեղ գտնել։

Փնտրտուքները հաջողությամբ պսակվեցին. 2001 թվականի նոյեմբերին, բայց ամբողջությամբ Զիդանը իրեն լավ կողմերով ցուցադրեց 2002 թվականի ձմեռվանից սկսած։ Հիշարժան էր 2002 թվականի երկու խաղ Դեպորտիվոյի և Վալենսիայի հետ։ Հենց այս մրցաշրջանում 2001-2002 Զիդանը օգնեց Ռեալին հաղթել Չեմպիոնների լիգան, Կառլոսի փոխանցումից հետո՝ ձախ ոտքով հիանալի գոլ խփելով Լեվերկուզենի Բայերի դարպասը։ 2002-03 մրցաշրջանին Զիդանը դարձավ Իսպանիայի չեմպիոն։ Արքայական ակումբում Զիդանը առաջատար էր, վառ աստղը մեծ աստղաբույլից (Զիդան, Ֆիգու, Ռոնալդո, Կառլոս, Ռաուլ):

Զիդանը հայտարարեց, որ կլքի ֆուտբոլը 2006 թվականի աշխարհի առաջնության ավարտից հետո։ Ֆրանսիայի հավաքականը Ռայմոն Դոմենեկի գլխավորությամբ դուրս եկավ եզրափակիչ, որը տեղի ունեցավ 2006 թվականի հուլիսի 9-ին Բեռլինում։ Զիդանի հեռանալը մեծ ֆուտբոլից տեղի ունեցավ անհաջող այդ դեպքով, կապված իտալացի պաշտպան Մատերացիի հետ։ 2009 թվականի հունիսի 1-ին Զիդանը նշանակվեց Ռեալի նախագահ՝ Ֆլորենտո Պերեսի օգնական, ում ընտրությունների ժամանակ նա սատարում էր։ 2010 թվականաի մայիսի 30-ին խաղաց Ռեալի աստղերի և Միլանի միջև կայանալիք բարեգործական խաղին, որտեղ իր կումբը հաղթեց 4։3 հաշվով։

2010 թվականի նոյեմբերի 12-ին պաշտոնի բարձրացում կատարվեց և Զիդանը նշանակվեց ակումբի նախագահի օգնական։ 2011 թվականի հուլիսի 8-ին Զիդանը դարձավ Ռեալի առաջին թմի սպորտային տնօրեն, երբ այդ տեղը ազատվեց Խորխե Վալդանոյի հեռանալուց հետո։ Դրանից հետո նա ընդունվեց համալսարան, ֆրանսիական Լիմոժ քաղաքում։ որպեսզի ստանա սպորտային մենեջերի դիպլոմ։

2012 թվականի սեպտեմբերին նա թողեց սպորտային տնօրենի պաշտոնը և սկսեց մարզչական կարիերան, մադրիդյան երիտասարդական ակադեմիայում։ ժոզե Մոուրինյոյի հեռանալուց հետո Զիդանից նորից առաջարկություն արվեց Ռեալի մարզիչ դառնալու համար, որից նա հրաժարվեց, որպեսզի աշխատի ապագա գլխավոր մարզչի մոտ որպես օգնական։




Լրահոս