ՖՈՏՈ. ՎԻԴԵՈ. Ինչպես են փրկարարները դուրս բերում Սպիտակում շրջված բեռնատարի վարորդին արգելափակումից. բացառիկ կադրեր դեպքի վայրից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ հունիսի 21-ին, ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել Լոռու մարզում: ArmLur.am-ի Լոռու թղթակցի փոխանցմամբ՝ ժամը 22-ի սահմաններում Սպիտակ-Երևան ավտոճանապարհին՝ ոլորանների մոտ, «DAF» մակնիշի TXG 700 պետհամարանիշով բեռնատար ավտոմեքենան (վարորդ՝ 1950 թ. ծնված Շալվա Ուկլեբա, Վրաստանի Հանրապետության քաղաքացի) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, կողաշրջվել և հայտնվել ճամփեզրին, ինչի հետևանքով վարորդն արգելափակվել է խցիկում:

Դեպքի վայր ժամանած փրկարարները վարորդին դուրս են բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Նա հոսպիտալացվել է Սպիտակի ԲԿ. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Էդվարդ Արզումանյան
Լոռի




Լրահոս