Հարց քաղաքացիներից՝ քաղաքացիական ծառայողը ո՞ր դեպքում կարող է շարունակել ծառայողական պարտականությունների կատարումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ՝ եթե քաղաքացիական ծառայողը գտնվում է ծառայողական քննություն անցկացնելու ընթացքում, ապա նա կարո՞ղ է շարունակել քաղաքացիական ծառայողի ծառայողական պարտականությունների կատարումը:

Մհեր Մինասյան (33 տարեկան, տնտեսագետ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Մ. Մինասյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ ծառայողական քննություն անցկացնելու ընթացքում քաղաքացիական ծառայողի ծառայողական պարտականությունների կատարումը շարունակվում է, եթե նրան պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը (մարմինը) չի ընդունել նրա ծառայողական պարտականությունների կատարումը կասեցնելու մասին համապատասխան իրավական ակտ:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ ծառայողական քննության նյութերում հանցագործությունների եւ զանցանքների հատկանիշներ հայտնաբերելու դեպքում Խորհրդի որոշմամբ այդ մասին հայտնվում է համապատասխան պետական մարմիններին, իսկ ծառայողական քննությունը օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով շարունակվում է:




Լրահոս