ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զինված խմբի գործով դատավորը զայրացավ ու հեռացավ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում լարված մթնոլորտում ընթանում է զինված խմբի գործով դատավարությունը:

Այն բանից հետո, երբ դատավոր Արմեն Բեկթաշյանը հրամայեց ոտքի կանգնել ամբաստանյալ Վահան Շիրխանյանին, իսկ վերջինս ոտքի չկանգնեց, նախագահողը հայտարարեց, որ անհարգալից վերաբերմունք է ցուցաբերվում դատարանի հանդեպ:

Ապա հայտարարեց 3-ժամյա ընդմիջում, զայրացավ ու հեռացավ: Իսկ ավելի ուշ հայտնի դարձավ, որ նիստը հետաձգվել է:

Ի դեպ, մեղադրող դատախազը միջնորդեց, որպեսզի Վահան Շիրխանյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանի նկատմամբ սանկցիա կիրառվի, ինչը դատավորը բավարարեց:

Բանն այն է, որ Հայկ Ալումյանը լքել էր նիստերի դահլիճն այն ժամանակ, երբ Շիրխանյանը հեռացվել էր դահլիճից:

Առավել մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս