Առյուծները պետք է արագ տեմպով հարմարվեն իրավիճակին. հունիսի 24-ի աստղագուշակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խոյ

Խոյերին այս օրը դրդում է տնային և տարածքային ձևափոխումների: Հնարավոր է, որ դրա հետ մեկտեղ կոտրվեն որոշ հին սովորություններ: Արժե հաշվի առնել բնակարանային, իրավական և այլ վեճերի հավանականությունը, որոնց սրությունն ուղղակիորեն կախված կլինի տվյալ հարցերում ձեր հետաքրքրվածությունից: Ուշադրության առարկա կարող է դառնալ անշարժ գույքը կամ ավտոմեքենան: Հարմար պահ է բիզնեսի ընդլայնման համար:

Ցուլ

Ցուլերին կարող է սպասվել հրատապ ուղևորություն, ուսման ինտենսիվ շրջան: Հնարավոր է ստիպված լինեք յուրացնել քիչ ծանոթ երթուղի, տարածք, տեխնիկա, եղանակ, գործիք, տեղեկատվական ալիք: Օրը թույլ է տալիս հաղթահարել ծուլությունն ու իներցիան: Անհանգստությունների և գործողությունների շարժառիթ կարող է դառնալ չափազանց ակտուալ նորությունը, որն անհնար է արհամարհել: Միջավայրին ավելի հեշտ կլինի հարմարվել անձնական կապերի միջոցով:

Երկվորյակ

Երկվորյակների համար կսրվի անձնական կամ ընտանեկան ռեսուրսների հարցը: Հնարավոր է կտրուկ աճեն ռիսկերը, անսպասելի անսովոր նպատակների համար ծախսերը: Կարող է ուշադրություն պահանջել ավտոմեքենան: Հագեցած օր է սպասվում սեփական բիզնեսը բացող կամ զարգացնող Երկվորյակներին: Որոշումների մի մասը կկայացվի հզոր զգացմունքային ազդակի տակ: Արժե ավելի զգույշ լինել խոստումներում:

Խեցգետին

Խեցգետինների համար օրը հղի է զգացմունքային, ֆիզիկական և մտավոր ծանրաբեռնություններով: Հնարավոր է ցանկությունների և հավակնությունների աճ: Ազնիվ նկրտումները կարող են միախառնվել եսասիրականներին: Պահվածքում կարող է գերակշռել ագրեսիան, հատկապես, եթե պաշտպանում եք ձեր տիրույթները, համոզմունքները, հավակնոտ նպատակներ եք հետապնդում: Հնարավոր է վերահսկել ձեր իմպուլսները:

Առյուծ

Առյուծները պետք է արագ տեմպով հարմարվեն իրավիճակին: Հոգեբանական կողմը պակաս կրիտիկական չի լինի, քան տեխնիկականը: Այսօրվա մթնոլորտը կբացահայտի ձեր խառնվածքի և համոզմունքների գաղտնի սահմանները: Հնարավոր են կոնֆլիկտներ ճանապարհին, այդ թվում՝ օտար տարածքում: Արժե զգույշ լինել ճանապարհի դժվար հատվածներում, կոնֆլիկտի մեջ չմտնել ուժային կառույցների ներկայացուցիչների հետ:

Կույս

Կույսերի մեջ օրը կարթնացնի կամ կընդգծի փորձարարական ոգին, կարող է ուժգնացնել զգացմունքայնությունը, հավակնոտությունը, իմպուլսիվությունը: Հնարավոր է վառ անհատի, օրինակ՝ ընկերոջ կամ ազգականի ազդեցություն: Բացառված չէ, որ ինքներդ առաջնորդ դառնաք, հատկապես, եթե օժտված եք համարձակությամբ և խարիզմայով: Հաջող պահ է նախաձեռնությունների համար, քանի որ բացակայում են ուղղակի սահմանափակումները:

Կշեռք

Կշեռքներին օրը կարող է ավելի ազարտ դարձնել, ներքաշել գաղափարախոսական կամ այլ առաջնորդության համար պայքարի մեջ: Իրավիճակը կարող է խանգարել պահպանել տակտը և չափը: Կարող է հեշտ չլինել, սակայն հետաքրքիր կլինի ընտանիքի գլուխ լինելը, բիզնես վարելը, տարածքը կամ հայացքները պաշտպանելը: Խաղաղասեր Կշեռքները կարող են ենթարկվել հոգեբանական կամ այլ ճնշման ավելի ուժեղ և նախաձեռնող անհատների կողմից:

Կարիճ

Կարիճներին աստղերը խորհուրդ են տալիս բաց չթողնել մեկնարկի համար գերազանց պահը: Հենց այսօր իրական հնարավորություն կունենաք հայտարարելու ձեր մասին: Ուսուցողական օր է, կարելի է նորից բացահայտել ձեր ուժը: Չարժե վախենալ արկածախնդրություններից. ճակատագիրը ձեզ կհուշի անհրաժեշտ բառերը և գործողությունները, կուղղի ձեզ դեպի արժանի նպատակ, կպաշտպանի անուղղելի սխալներից:

Աղեղնավոր

Օրն ուժեղացնում է Աղեղնավորների զգացմունքային արձագանքը ցանկացած իրադարձության և նորության, լարվածության մեջ է պահում: Հնարավոր է առիթ սուր վեճերի, հրատապ նամակագրության, անհետաձգելի գործողությունների համար: Կրիտիկական պահը կարող է ձեր ուժերը և ուշադրությունն ուղղել այլ ուղղությամբ: Դեր կխաղան կոնկրետ դեմքի խոսքերը, շարժառիթները և արարքները: Օրը վառ հետք կթողնի, եթե սիրում եք արկածախնդրություններ և խոշոր խաղադրույքներ:

Այծեղջյուր

Օրը կարևոր է գործընկերների, մրցակիցների, ազգականների, ազդեցիկ դեմքերի հետ նշանակալի հարաբերություններ կառուցող Այծեղջյուրների համար: Երկխոսությանը կարող է տոն տալ ուրիշի նախաձեռնությունը: Ձեզ կարող է հունից հանել ուրիշի մեծամտությունը, քննադատականությունը կամ ագրեսիան: Հարձակմանը պատասխանելիս արժե հարվածի ադեկվատ հզորություն ընտրել. շատ դեպքերում կարելի է մեծահոգություն դրսևորել, սակայն կոպիտ վիրավորանքները չարժե ներել:

Ջրհոս

Ջրհոսներին օրն աշխատանքի նոր ճակատ է խոստանում: Կարող է ընդլայնվել ձեր գործունեության դաշտը, առաջադրանքների ցանկը: Հնարավոր են հրատապ հոգսեր: Բացառված չէ ընտանի կենդանու հետ կապված կարևոր իրադարձությունը: Եթե սպասվող փոփոխության մասին տեղյակ էիք նախապես, օրը կստիպի ձեզ ավելի սերտորեն զբաղվել գործերով, թույլ չի տա ժամանակ ձգել: Ամենաակտուալ ուղղություներով արժե զբաղվել անձամբ:

Ձկներ

Ձկներին աստղերը կօգնեն նոր ուղղություն ընտրել: Կարևոր է չծուլանալ և անել առաջին քայլը: Ավելի լավ է չհրաժարվել ճակատագրի պարգևած հնարավորությունից, հատկապես, եթե դրան մղում է հոտառությունը. այսօր այն չի սխալվի: Հաջող մեկնարկը սկիզբ կդնի ապագա առաջընթացին, ազդակ կտա եկամտաբեր բիզնեսին, երջանիկ հարաբերություններին, ստեղծագործական հաղթանակներին կամ ընդհանուր բարոյական բավարարվածությանը:




Լրահոս