ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Սերիալով չես խաբի»… Արա Կարագյանի բացահայտումները՝ սերիալների և «լավ» թամադա լինելու մասին

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Սերիալով չես խաբի»… Արա Կարագյանի բացահայտումները՝ սերիալների և «լավ» թամադա լինելու մասին

Դերասան Արա Կարագյանին հեռուստադիտողը ճանաչեց մի քանի հեռուստասերիալներից ՝ «Հրեշտակների դպրոց», «Քաղաքում», «Որոգայթ», ինչպես նաև «Դոմինո» սիթքոմից: ArmLur.am-ի հետ զրույցում դերասանը նշեց, որ հանրությունն իր անունը հաճախ ասոցացնում է «Որոգայթ» սերիալի «Միրո» կերպարի հետ:

Դերասանի խորին համոզմամբ` անհետաքրքիր և որակի մասով վերելք չունեցող սերիալները պետք է անհապաղ դուրս մղվեն հեռուստատեսությունից:

Թատրոնին նվիրյալ Արա Կարագյանի դերասանական գործունեությունը մեծ մասամբ կապված է թատրոնի հետ: Ըստ նրա՝ հանդիսատեսը հետ է կանգնել թատրոնից, սակայն դերասանը հույսը չի կորցնում. կամաց-կամաց կվերադառնան:

Արա Կարագյանի կարծիքով, լավ թամադա լինելու համար անհրաժեշտ է ճկուն միտք, լավ բառապաշար, իսկ լավ դերասան լինելու համար անհրաժեշտ է երեք կարևորագույն գործոն՝ տաղանդ, նվիրվածություն գործին և  աշխատասիրություն:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան