Դանակահարություն Հրազդանում. գիշերային ակումբում վիճաբանությունը թեժ ավարտ է ունեցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հրազդան քաղաքի բնակիչ Արծրուն Գեւորգյանը 2016 թվականի դեկտեմբերի 25-ին գնացել է Հրազդան քաղաքի «Կոկո» գիշերային ակումբ: Երիտասարդը գինովցել եւ գիշերը ժամը 2:00-ի սահմաններում գիշերային ակումբում «կռիվ կինո» է բեմադրել: Ըստ ամենայնի` ակումբի նախասրահում Արծրունը սխալ վարք է դրսեւորել, որը ակումբի աշխատակիցներին դուր չի եկել, որից հետո ակումբի աշխատակիցները նրա հետ կոպիտ են խոսել: Եվ ահա, սա էլ առիթ է դարձել, որ Արծրունն իրեն կոպիտ կերպով դիմած անձանց հետ կռվի բռնկվի:

Վերջինս ակումբի նախասրահում վիճաբանել է Հրազդան քաղաքի բնակիչ Մհեր Քալանթարյանի հետ, որից հետո վիճաբանությանը միջամտել է Արտակ Մաթևոսյանը: Տղաների մեջ կռիվն այն աստիճան է թեժացել, որ Արծրուն Գեւորգյանը, դանակը հանելով գրպանից, խփել է Մհեր Քալանթարյանին եւ նրա առողջությանը միջին ծանրության վնաս հասցրել:




Լրահոս