Օձեր են հայտնաբերվել ավտոտնակում եւ կաթսայատանը. նրանցից մեկը 1,2 մետր է եղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 25-ին, ժամը 14:45-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Բերդ քաղաքի Մաշտոցի փողոցի շենքերից մեկի բակի ավտոտնակում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարներն ավտոտնակից բռնել են մոտ 25 սմ երկարությամբ իժ տեսակի օձ եւ տեղափոխել անվտանգ տարածք:

***

Հունիսի 25-ին, ժամը 13:10-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Արամուս գյուղի Ջրմուղի 3-րդ փողոցի տներից մեկի կաթսայատան ներսում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարները կաթսայատանը բռնել են սահնօձ տեսակի օձ (մոտ 1.2 մ) եւ տեղափոխել անվտանգ տարածք:




Լրահոս