Երևան-Մեղրի ճանապարհին վթար է տեղի ունեցել. կա 4 տուժած

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 24-ին, ժամը 23:50-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 2-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 5-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել օմեգա» մակնիշի 22 LO 855 և «BMW» մակնիշի 34 QP 725 պետհամարանիշերի ավտոմեքենաները, ինչի հետևանքով 2 տուժած տեղափոխվել է Էրեբունի ԲԿ, իսկ մյուս երկուսը՝ Մասիս քաղաքի ԲԿ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:




Լրահոս