ՏԵՍԱՆՅՈւԹ. Կարեն Կարապետյանը պետք է մինչև վերջ մասնակից դառնա. Գալուստ Սահակյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախորդ կառավարությունների ծրագրերը մեկ տարվա են եղել, այնպիսի կառավարություն չենք ունեցել, որ հինգ տարվա ծրագիր ներկայացներ: ArmLur.am-ի հետ զրույցում այս մասին նշեց ԱԺ ՀՀԿ պատգամավոր Գալուստ Սահակյանը՝ ընդգծելով, որ նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ է, որ հինգ տարվա ծրագիր է մշակվել:

Անդրադառնալով վարչապետ Կարեն Կարապետյանի գործունեությանը և հարցին՝ ի վերջո կարևո՞ր չէ, թե ով է այդ ծրագիրն իրականացնելու, Սահակյանը նշեց. «Բնականաբար, այս ծրագրի իրագործումն անմիջականորեն կապված է մեր այսօրվա վարչապետի մասնակցությամբ և ուղղորդությամբ: 2018-ից հետո ՀՀԿ-ն կրկին կորոշի, թե ով կլինի վարչապետ: Ես կարծում եմ, որ ծրագրի ուղղորդումը շատ դեպքերում կապված է Կարեն Կարապետյանի հետ, կարծում եմ, որ պետք է այնպես անել, որ նա մինչև վերջ այս ծրագիրն ուղղորդելուն կամ կազմակերպելուն մասնակից դառնա:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս