ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խոշոր ավտովթար Նուբարաշենի խճուղում. հիվանդանոց տեղափոխված վիրավորը ժամկետային զինծառայող է. shamshyan.com

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

shamshyan.com-ը գրում է. «Երեկ՝ հունիսի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00-ի սահմաններում Նուբարաշենի խճուղու և դեպի Մասիս քաղաք տանող խաչմերուկում բախվել են Երևան քաղաքի բնակիչ, 56-ամյա Գառնիկ Հարությունյանի վարած Toyota մակնիշի 02 GՕ 010 համարանիշի և Նուբարաշենի բնակիչ, 32-ամյա Հայկ Շահվերյանի վարած Mercedes մակնիշի 30 PO 707 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի ուղևոր, Երևանի բնակիչ, 22-ամյա Նարեկ Սահակյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն, այնուհետև ՀՀ ՊՆ Մուրացանի զինվորական հոսպիտալ»:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:




Լրահոս