Ո՞ր դատախազներն են խրախուսվելու և ո՞ր քայլի համար. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դեռեւս հունիսի 23-ին կառավարությունն իր պահուստային ֆոնդից 150 մլն դրամ՝ ավելի քան 300 հազար դոլար է հատկացրել՝ ՀՀ գլխավոր դատախազությանը՝ դատախազներին խրախուսելու համար: Միայն թե կառավարության որոշման նախագծի մեջ մանրամասնված չէ, թե կոնկրետ ո՞ր դատախազներն են խրախուսվելու եւ հատկապես իրենց ո՞ր քայլի համար:

Խրախուսման ներկայացված դատախազների անունները չի հրապարակում նաեւ ՀՀ գլխավոր դատախազությունը. այս կապակցությամբ «Ժողովուրդ»-ի հարցմանը նրանք խոստացել են պատասխանել օրենքով սահմանված ժամկետում: Մինչ այդ, նկատենք, որ ՀՀ գլխավոր դատախազությունը, ինչպես եւ իրավապահ մյուս համակարգը դարձել են իշխող ՀՀԿ-ի կցորդը, եւ նրանք շարժվում են Բաղրամյան 26-ից կամ Մելիք-Ադամյան փողոցի հայտնի շենքից իջեցված հրահանգներով: Հետեւաբար խրախուսման կներկայացվեն այն դատախազները, ովքեր կարողացել են Սերժ Սարգսյանի իշխանության դեմ ռեալ վտանգ ներկայացնող  անձանց մեղադրանք առաջադրել եւ դատարաններում այդ մեղադրանքները պաշտպանել»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս