Տխուր փաստեր. որ տեղում է Հայաստանը բնակչության թվով. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում կյանքի միջին տեւողությունը 75 տարեկանն է: Ընդ որում, այս ցուցանիշով Հայաստանը տարածաշրջանի երկրների մեջ Վրաստանի հետ միասին երկրորդն է: Առաջին տեղում Թուրքիան է, որտեղ կյանքի միջին տեւողությունը 77 տարի է, իսկ Ադրբեջանում՝ 74 տարի: Ինչ վերաբերում է ՌԴ-ին, ապա այնտեղ կյանքի միջին տեւողությունը 71 տարի է: Փոխարենը, սակայն, Հայաստանը լրջորեն զիջում է բնական հավելաճի ցուցանիշներով. եթե 2014թ. այն 5.1 հազար էր, ապա 2015-ին այն դարձել էր 4.6: Մինչդեռ նույն Ադրբեջանում այս ցուցանիշը մի քանի անգամ բարձր է. տարեկան բնական հավելաճը 12 հազար է: Հայաստանն Ադրբեջանին զիջում է նաեւ բնակչության թվաքանակով. մեզ մոտ բնակիչների թիվը վաղուց նվազել է 3 մլն-ից, իսկ այնտեղ ավելի քան 9 մլն բնակչություն կա: Տխուր է, բայց փաստ»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս