ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դեպքին ականատես է եղել որդին. նոր մանրամասներ Մոսկվայում հայ գործարարի սպանությունից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը հայտնել էր, որ Մոսկվայում գրասենյակի հարևանությամբ գնդակահարել են 57-ամյա գործարար Վաչիկ Աբգարյանին: Ոստիկանության աշխատակիցներն ուսումնասիրում են, թե ով է կանգնած «Կապ-Ստրոյ» ընկերության տնօրեն Վաչիկ Աբգարյանի սպանության ետևում: Իրավապահները չեն բացառում, որ մահափորձի պատճառ կարող է լինել բիզնեսում եղած տարաձայնությունները, փոխանցում է «Life.ru»-ն:

Լրատվամիջոցի ունեցած տեղեկություններով, Աբգարյանի ընկերությունները 2016 թվականի հունիսին  պահանջում է սնանկ ճանաչել իր պարտապաններից մեկին, սակայն մինչ օրս դա չի հաջողվել իրականացնել:  Աբգարյանի ընկերությունը համարվում է ամենախոշոր շինարարական ընկերություններից մեկը:

Հիշեցնենք, որ գնդակը դիպչել է նրա կրծքին, շտապ հոսպիտալացրել են, սակայն կյանքը փրկել չի հաջողվել: Դեպքը տեղի է ունեղել առավոտյան ութին, երբ Գաբրիելյանը որդու հետ աշխատանքի վայր ժամանելիս է եղել: Երբ նա դուրս է եկել մեքենայից, շենքի մոտ սպասող անձը կրակել է և դիմել փախուստի:




Լրահոս