ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ֆիրդուսի բնակիչներն անտուն չեն մնա. շինարարությունը կմեկնարկի այս տարվա երկրորդ կեսին

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ֆիրդուսի բնակիչներն անտուն չեն մնա. շինարարությունը կմեկնարկի այս տարվա երկրորդ կեսին

Երևանի 33-րդ թաղամասում իրականացվելու է լայնածավալ շինարարություն, բայց տարածքից վտարված բնակիչներին թաղամասում բնակարաններ չեն տրամադրվելու: Այս մասին այսօր խորհդարանում նշեց Քաղաքաշիանական պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը:

«Ամբողջ տարածքի վերաբերյալ Քաղաքաշինության նախարարությունն իմ ղեկավարությամբ նախկինում մշակել էր այդ տարածքի ամբողջ կառուցապատման նախագիծը: Քանի որ տարածքը գտնվում է տուպիկային վիճակում, այդ նախագծով մենք առաջարկում ենք երեք փողոցներ կառուցել՝ Խանջյանից, Տիգրան Մեծից և Բյուզանդից և մեկ մեծ հրապարակ, ծրագիրը այդպես է հաստատված: Ըստ ծրագրի՝ տարբեր մարդիկ, ովքեր հետաքրքրված են կառուցապատում անելու, նրանք գալիս են, բանակցում են արժեքների վերաբերյալ: Այդ տարածքի զգալի հատվածի հետ կապված մենք արդեն ունենք ներդրողներ, որոնք շատ հետաքրքրված են, և իրացման ավարտից հետո գործընթացը կսկսվի»,- ասաց Նարեկ Սարգսյանը:

Մանրամասները՝  տեսանյութում: