Աշխատավարձ ստանալու համար նախարարության աշխատակիցները դիմել են դատարան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակիցները իրենց աշխատավարձը ստանալու համար դատական հայց են ներկայացրել դատարան: Եվ այսպես, տեղեկացանք, որ Արամ Գեւորգյանը 2017 թվականի հունիսի 27-ին դիմել է ՀՀ վարչական դատարան եւ դատարանի միջոցով պահանջում է, որպեսզի ՀՀ էկոնոմիկայի նախարարության իրավահաջորդ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունն անվավեր ճանաչի իր նկատմամբ 2016 թվականին կայացրած որոշումը եւ դեռ ավելին, Արամ Գեւորգյանը դիմելով ՀՀ վարաչական դատարան, պահանջել է, որպեսզի նախարարությունը վճարի իրեն պակաս վճարված աշխատավարձը:

Այս գործով դատավոր է նշանակվել ՀՀ վարչական դատարանի դատավոր Մերի Համբարձումյանը, իսկ թե ինչով կավարտվի այս դատական վեճը ցույց կտա ժամանակը:




Լրահոս