Մարդիկ զգացել են երկրաշարժը և անմիջապես իրենց տներից դուրս են եկել. Արագածավանի գյուղապետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն հայտնել էինք, որ հունիսի 29-ին, տեղական ժամանակով ժամը 10:42-ին (Գրինվիչի ժամանակով` 06:42-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.450 և արևելյան երկայնության 43.650 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան-Թուրքիա սահմանային գոտի, Արագածավան գյուղից 15 կմ դեպի հյուսիս), օջախի 10 կմ խորությամբ, 3.1 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4 բալ: Երկրաշարժը զգացվել է ՀՀ Արագածոտնի մարզի Արագածավան գյուղում՝ 3-4 բալ ուժգնությամբ:

Արագածոտնի մարզի Արագածավանի գյուղապետ Անդրանիկ Պապիկյանը ArmLur.am-ին պատմեց, որ մարդիկ զգացել են երկրաշարժը եւ այդ պահին անմիջապես իրենց տներից դուրս են եկել: «Փառք Աստծո ամեն բան կարգին է, ուղղակի մարդիկ փոքր-ինչ անհանգստացել էին»,-նշեց նա:




Լրահոս