ՏԵՍԱՆՅՈՒԹ. Rolls­Royce­-ը նոր Dawn Է ցուցադրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեծ Բրիտանիայի RollsRoyce ավտոարտադրողը Dawn կաբրիոլետ Է պատրաստել Black Badge հատուկ շարքում: Այս մասին Lenta.ru-ին հայտնել Է Արեւելյան Եվրոպայում եւ ԱՊՀ­ում Rolls­Royce Motor Cars­ի կորպորատիվ հաղորդակցությունների ղեկավար Ֆրանկ Թիմանը:

Ավտոմեքենայի պաշտոնական շնորհանդեսը կկայանա Գուդվուդի Արագության փառատոնի շրջանակներում (Մեծ Բրիտանիա), որը տեղի կունենա հունիսի 29­-ից մինչեւ հուլիսի 2­-ը: Black Badge շարքը, որը մշակվել Է մակնիշի այն սպասարկյալների համար, ովքեր ցանկանում են «սկզբունքորեն այլ Rolls­Royce» ստանալ, առաջին անգամ ներկայացվել Է 2016 թվականին Ghost եւ Wraith մոդելներով:

Dawn Black Badge­ը ներկայացված Է մուգ գույնով՝ սեւի հագեցած երանգով: Ինտերիերի հարդարման ժամանակ օգտագործվել Է կոմպոզիտային ածխապլաստիկ՝ ալյումինային մնարաթելով, որը կիրառվում Է Stealth տեխնոլոգիայով ինքնաթիռներ ստեղծելիս: Րոպեում 1500 պտույտ զարգացնող շարժիչի հզորությունը մեծացված Է մինչեւ 601 ձիաուժ: Ֆիրման սկսել Է ընդունել ավտոմոբիլի պատվերներ, գինն առայժմ չի հաղորդվում:




Լրահոս