Լիբանանահայ քանդակագործն այցելել է Սփյուռքի նախարարություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 30-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց լիբանանահայ քանդակագործ Ռաֆֆի Թոքաթլյանին:
Ողջունելով հյուրին՝ նախարարը կարևորեց հայ քանդակագործի մշակութային հայանպաստ, ազգասիրական գործունեությունը, մասնավորապես անդրադարձավ նրա նոր ծրագրերին: Նախարարը հետաքրքրվեց նաև համայնքի մշակութային նորություններով և հաջողություններով:

Ռաֆֆի Թոքաթլյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության և արդյունավետ զրույցի համար: Նա հանգամանորեն պատմեց իր վերջին աշխատանքների մասին, նշեց, որ պատրաստվում է իր ստեղծագործությունների ցուցահադեսը բացել նաև Երևանում : Նոր ցուցադրությունը, որ պատրաստ կլինի այս տարվա վերջին՝ կնվիրվի 2018 թվականի համահայկական կարևորագույն հոբելյաններին՝ Առաջին հանրապետության և Սարդարապատի , Ղարաքիլիսայի, Բաշ Ապարանի հերոսամարտերի 100 ամյակին ու Երևանի 2800 ամյակին :
Քննարկվեցին հետագա համագործակցության և կազմակերպական այլ հարցեր:




Լրահոս