Հերթական շռայլությունը. ՄԻՊ-ը նոր ավտոմեքենա է գնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը, չնայած կառավարության` պետական միջոցները խնայելու մասին հորդորներին, նոր ավտոմեքենա է գնել: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՄԻՊ աշխատակազմը անցած տարվա դեկտեմբերի 7-ին պայմանագիր է կնքել «Տոյոտա Երեւան» ընկերության հետ եւ գնել է բոլորովին նոր` 2016 թվականի արտադրության, սեւ գույնի, սեդան թափքով, 2.5 լիտր շարժիչի ծավալով Toyota Camry:

Դրա համար ՄԻՊ-ը ծախսել է 11.8 մլն դրամ (ավելի քան 24.5 հազար դոլար): Սա այն դեպքում, երբ ՄԻՊ-ը 6 հատ ավտոմեքենաներ ուներ, որոնք դեռեւս 2012-ին հատկացրել էր ԵԱՀԿ գրասենյակը: Այնուամենայնիվ, ՄԻՊ մամլո խոսնակ Մարիամ Բարսեղյանից հետաքրքրվեցինք` արդյոք ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ուներ այդ նոր ավտոմեքենայի կարիքը:

«Այն գնվել է տնտեսումների արդյունքում, եւ անհրաժեշտությունը եղել է»,- պատասխանեց նա: Նկատենք, որ գումար խնայելու հիմնավորմամբ նոր խորհրդարանում չի գործում Մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովը: Ստացվում է, որ մի դեպքում գումար չկա, մյուս դեպքում տնտեսում է արվել, եւ նոր մեքենա գնվել:




Լրահոս