Ինչու են Երևան-Մոսկվա չվերթները հետաձգվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևան-Մոսկվա մեկ չվերթ այսօր չեղարկվել է, իսկ երեք չվերթ հետաձգվել: Պատճառը Մոսկվայում եղանակային անբարենպաստ պայմաններն են:

«Զվարթնոց» օդանավակայանի պաշտոնական կայքէջից տեղեկանում ենք` հետաձգվել են թե՛ Մոսկվայից ժամանող, թե՛ այնտեղ մեկնող չվերթները:

Հավելենք, որ եղանակային պայմանների պատճառով Մոսկվայի օդանավակայաններում հուլիսի 1-ին հետաձգվել է 450 չվերթ, չեղարկվել՝ 41-ը։

 

 




Լրահոս