Մանախին գրավի դիմաց ազատ են արձակել. մանրանասներ «Ելք»-ի միջադեպի գործով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 31-ին «Ելք» դաշինքի անդամների եւ Հոկտեմբերի 27-ի գործով ազատազրկման դատապարտված Արթուր Այվազյանի` Մանախի, միջեւ տեղի ունեցած միջադեպի գործով Armlur.am-ին նոր մանրամասներ են գայտնի դարձել:

Հիշեցնենք, որ ապրիլի 1-ին՝ ժամը 1-ին, «Ելք» դաշինքի անդամ Հայկ Սարգսյանը իրավապահներին հայտնել էր, որ ժամը 22:50-ին անհայտ անձը հարվածել է իրեն՝ պատճառելով վնասվածքներ, ինչպես նաեւ հանել է ատրճանակը եւ ուղղել իր վրա, սակայն այն վնասազերծվել է «Ելքի» անդամներից մեկի՝ Գառնիկ Վարդանյանի կողմից: Ավելի ուշ իրավապահները ձերբակալեցին Արթուր Այվազյանին:

Նշենք, որ Արթուր Այվազյանը` Մանախը, 15 տարվա ազատազրկման է դատապարտված եղել Հոկտեմբերի 27-ի գործով կարեւորագույն վկայի սպանությունը պատվիրելու եւ իրագործելու համար: Գրել էինք, որ միջադեպը եղել է «Ելք» դաշինքի քարոզարշավի ընթացքում Եռագույնի շուրջ առաջացած խոսակցությունից, որի արդյունքում գործադրվել էր զենք, սակայն միջադեպի մասնակիցները նշում են, որ զենքը իրենց չի պատկանում:

Այս գործով քննիչները մի քանի անգամ առերեսում փորձեցին իրականացնել միջադեպի մասնակիցների միջև , սակայն այդպես էլ այն չկայացավ: Ինչևէ, 4 ամիս է գործով քննությունը շարունակվում է եւ մեզ քիչ առաջ հայտնի դարձավ, որ Արթուր Այվազյանին գրավի դիմաց ազատ են արձակել




Լրահոս