ՖՈՏՈ. Խոշոր ավտովթար Արմավիր քաղաքում. Mersedes Sprinter-ը կողաշրջվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Shamshyan.com-ը գրում է. այսօր` հուլիսի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Արմավիր քաղաքի Աբովյան և Ջիվանի փողոցների խաչմերուկում բախվել են Mercedes Sprinter մակնիշի 91 VQ 900 համարանիշի և Mersedes մակնիշի 31 SO 010 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը` բախման հետևանքով Mersedes Sprinter-ը կողաշրջվել է, իսկ 1 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է «Արմավիր» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի, 1-ին դասակի ծառայողները` վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի գլխավորությամբ :

Մանրամասները՝  այստեղ




Լրահոս