Վրաստանում «օրենքով գողեր» են ձերբակալվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանում 2 անձ է ձերբակալվել «օրենքով գող» լինելու մեղադրանքով։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանի Ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը:

Թբիլիսիի միջազգային օդանավակայանում հուլիսի 3-ին ձերբակալել են նախկինում մի քանի անգամ դատապարտված 1990 թ․ ծնված Խ.Խ. ին և 1974 թ․ ծված Բ.Փ. ին: Հետախուզության արդյունքում  ՆԳՆ-ի աշխատակիցները պարզել են, որ քրեական աշխարհում Խ.Խ-ին 2014 թ․ ընդունում են որպես «օրենքով գող»: Իսկ Բ.Փ.-ն քրեական աշխարհում «օրենքով գող» է ճանաչվել 1999 թ․: 2004թ․ բնակություն է հաստատել ու գործել Ռուսաստանում:




Լրահոս