Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 5-ին Հայաստանում նշվում է Սահմանադրության օրը: Տոնի հետ կապված հուլիսի այսօր ոչ աշխատանքային օր է:

1995 թվականի հուլիսի 5-ին այն ժամանակ երկրում իշխող կուսակցության` Հայոց համազգային շարժման պատրաստած Հիմնական օրենքի նախագիծը դրվեց համազգային հանրաքվեի եւ հավանության արժանացավ ժողովրդի կողմից: Այն անկախ Հայաստանի առաջին սահմանադրությունն է:

«Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է», – նշված է Սահմանադրության Առաջին հոդվածում:

Սահմանադրության մեջ նաեւ ասվում է. «Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաեւ Սահմանադրությամբ նախատեսված պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով։ Իշխանության յուրացումը որեւէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է։




Լրահոս