«Լունապարկ»-ի կարուսելներից մեկը հանկարծակի խափանվել է. երեխաները հոսպիտալացվել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով` երեկ Երեւանում գտնվող «Լունապարկ» հանգստի գոտում արտակարգ դրություն է ստեղծվել: «Լունապարկ» հանգստի գոտու գործադիր տնօրեն Սուրեն Գյուլանբարյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ  կարուսելներից մեկն աշխատել է ու հանկարծակի կանգնել:

Ինչի արդյունքում էլ կարուսելում գտնվող երեխաները ցավեր են ունեցել, հոսպիտալացվել են բժշկական կենտրոններից մեկը, սակայն բոլորին դուրս են գրել և միայն մեկին պետք է վիրահատեն:

«Եկել է միանգամից կանգնել է, հարվածի ուժից առաջ են եկել նստածները բնականաբար ցավեր են ստացել: Հիմա նրանցից մեկը պառկած է, սպասում են որ վիրահատեն», – նշեց նա, հավելելով, որ մյուսների մոտ ամեն ինչ կարգին է:

Մանրամասները՝  քիչ անց:




Լրահոս