ՌԴ ԱԳՆ-ն պահանջել է դադարեցնել հայկական ծագմամբ ՌԴ քաղաքացիների հանդեպ խտրականությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջան ժամանող ՌԴ մի շարք քաղաքացիներ ենթարկվում են խտրականության ադրբեջանցի պաշտոնատար անձանց կողմից, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունում բացատրել են, որ տարեսկզբից ի վեր ՌԴ 25 քաղաքացու արգելվել է մուտք գործել Ադրբեջան:  ՌԴ քաղաքացիներին ժամեր շարունակ պահել են Բաքվի օդանավակայանում, մի շարք դեպքերում՝ առանց սննդի, ջրի և բժշկական օգնության, այնուհետև բռնի կերպով հետ ուղարկել իրենց հաշվին: Նախարարությունում պարզաբանել են, որ նման վերաբերմունքի համար հիմք են հանդիսացել հայկական անունները, ազգանունները, հայրանունները:

Մոսկվայում հայտարարել են, որ կշարունակեն պահանջել «վրդովեցուցիչ խտրական պրակտիկայի դադարեցում»:




Լրահոս