ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սևանա լճից ջրի բացթողնման օրինագիծն ընդունվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Սևանա լճից 100 միլիոն խ/մ լրացուցիչ ջրառ իրականացնելու մասին օրինագիծը:

«Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» հարցը ԱԺ-ն ընդունեց 77 կողմ, 4 դեմ ձայների հարաբերակցությամբ:

Հիշեցնենք, որ Սևանա լճից ջրի բացթողման տարեկան թույլատրելի քանակությունը 170 միլիոն խորանարդ մետր է:

Նախագծին դեմ քվեարկողները «Ելք» խմբակցությունից են: «Հայաստանի Հանրապետական կուսակցություն», «Ծառուկյան» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունները կողմ քվեարկեցին օրենքի նախագծին:




Լրահոս